Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Թոքի ու կրծքագեղձի քաղցկեղ. ինչպե՞ս բուժումները դարձնել առավել արդյունավետ

Թոքի ու կրծքագեղձի քաղցկեղ. ինչպե՞ս բուժումները դարձնել առավել արդյունավետ

Կրծքագեղձի և թոքի քաղցկեղները քաղցկեղի ամենատարածված տեսակներն են Հայաստանում: Այս առումով կարևոր է, որ քաղցկեղի այդ տեսակների բուժման արդյունավետ ու ժամանակակից մոտեցումների ներկայացմանը միտված մասնագիտական քննարկումները պարբերական լինեն: Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդների վերլուծությունը» խորագրով միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչները հենց խնդիր էին դրել խնդրով զբաղվող հայ կոլեգաներին ներկայացնել կրծքագեղձի ու թոքի քաղցկեղների բուժման մեջ կիրառվող նորարարություններն ու միջազգային պրակտիկայի թարմացումները:


ՀՀ առողջապահության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդատու, Էրեբունի ԲԿ Ուռուցքանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոկչյանի ու 8-րդ պոլիկլինիկայի տնօրեն Արմինե Հարությունյանի կազմակերպած միջացառման հրավիրված էին բոլոր հիվանդանոցների ու պոլիկլինիկաների ուռուցքաբաները:

 

Թոքի ու կրծքագեղձի քաղցկեղ. ինչպե՞ս բուժումները դարձնել առավել արդյունավետ

«Ամերիկյան ու միջազգային փորձը և  ոլորտի վերջին նորարարությունները ներկայացնելու համար Կալիֆոռնիայից հրավիրել ենք բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ, քիմիաթերապևտ, պրոֆեսոր Կարո Արզուին»,-բացման խոսքում տեղեկացրեց Արմինե Հարությունյանը:


Կարո Արզուն Հայաստանի կոլեգաների առաջ հանդես եկավ ծավալուն զեկույցով՝ իր խոսքում շեշտադրելով, որ մենք արդեն ապրում ենք իմունոթերապիայի կիրառման կարևորության դարում: Նա մանրամասն խոսեց իմունոթերապիայի օգտագործման եղանակների ու առավելությունների մասին:Ըստ վիճակագրական տվյալների՝ իմունոթերապիայի բուժման արդյունքները երկու անգամ գերազանցում են քիմաթերապիայի արդյունքներին, քանի որ այն ավելի թիրախային է վերացնում ախտահարված բջիջները: Սակայն նա նաև նկատեց նաև, որ քաղցկեղի շատ դեպքերի բուժման հարցում արդյունավետ է նաև քիմաթերապիայի ու իմունաթերապիայի  համադրության տարբերակը ևս. “Բժիշկը հենց ինքը պետք է հետազոտության ավարտից հետո որոշի բուժման մեթոդների  համադրությունների արդյունավետությունը ՝ ըստ հիվանդության փուլի և աստիճանի”,- շեշտեց նա:

 

Թոքի ու կրծքագեղձի քաղցկեղ. ինչպե՞ս բուժումները դարձնել առավել արդյունավետ Թոքի ու կրծքագեղձի քաղցկեղ. ինչպե՞ս բուժումները դարձնել առավել արդյունավետ


Նա ափսոսանք հայտնեց նաև, որ Հայաստանում մոլեկուլյար գենետիկայի ու իմունաթերապիայի հնարավորությունները դեռ լայնորեն չեն կիրառվում ու հույս հայտնեց, որ իր տված տեղեկությունները կնպաստեն, որ Հայաստանում մասնագետները ավելի շատ ձգտեն կիրառել այս մոտեցումները, իմունաթերապիայի դեղամիջոցները:


Ի պատասխան ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդական Հայկուհի Գյոկչյանը նկատեց, որ կան իմունաթերապիայի դեղամիջոցներ, որոնք արդեն հասանելի են Հայաստանում ու կան Հայաստանում նաև մասնագետներ, ովքեր տիրապետում ու կիրառում են այդ դեղամիջոցները, սակայն խնդիրն  այն է, որ դրանք շատ թանկ արժեն ու պացիենտների 50-ից մեկն իրեն կարող է թույլ տալ ստանալ այդ դեղամիջոցները: Մեզ հետ զրույցում էլ Հայկուհի Գյոկչյանը շեշտադրեց, որ այժմ աշխատանք է տարվում, որ ապահովագրական համակարգի միջոցով պացիենտները գոնե մինինալ չափով այդ դեղամիջոցները ստանալու հնարավորություն ստանան:

 

Թոքի ու կրծքագեղձի քաղցկեղ. ինչպե՞ս բուժումները դարձնել առավել արդյունավետ Թոքի ու կրծքագեղձի քաղցկեղ. ինչպե՞ս բուժումները դարձնել առավել արդյունավետ


Գիտաժողովին ներկա Առոջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանն էլ շեշտեց, որ ուռուցքաբանության ոլորտի շարունանական զարգացումը գերակա ուղղություն է իրենց համար.«Կարևոր է այս հիվանդության վաղ հայտնաբերման, բուժման ու կանխարգելիչ մեթոդների ուղղությամբ աշխատանք տանելը: Ոլորտը բարելավելու  և կարգավորելու ուղղությամբ դեռ բավականին անելիքներ ունենք: Մենք բաց ենք աջակցելու  ցանկացած ձևաչափով փորձի փոխանակմանն և  նոր համագործակցություններին, որոնք օգնում են առաջընթաց գրանցել ուռուցքով հիվանդ պացիենտների օգնելու հարցում»,-նշեց Լևոն Հակոբյանը:

 

Թոքի ու կրծքագեղձի քաղցկեղ. ինչպե՞ս բուժումները դարձնել առավել արդյունավետ Թոքի ու կրծքագեղձի քաղցկեղ. ինչպե՞ս բուժումները դարձնել առավել արդյունավետ


«Էրեբունի» բ/կ կրծքային վիրաբուժության բաժնի վարիչ բ.գ.դ. պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանն էլ հավելեց, որ Հայաստանում կան կենտրոններ ու մասնագետներ, ովքեր առաջընթաց են գրանցում նոր մոտեցումները կիրառելու հարցում: Նա կարևոր հանգանանք համարեց այն, որ մասնավորապես Էրեբունի ԲԿ-ում ուռուցքային խնդրով դիմած ցանկացած պացիենտի բուժման տակտիկան որոշում է Tumor board-ը  Ուռուցքաբանության գծով փոխտնօրենի ղեկավարությամբ: Թիմային ու համաձայնեցված աշխատանքը մասնագետների միջև թույլ է տալիս բարձրացնել պացիենտի բուժման արդյունավետությունը:

Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հրավիրում ենք աշխատանքի անոթային վիրաբույժներին. ajapnyakmc.com
Հրավիրում ենք աշխատանքի անոթային վիրաբույժներին. ajapnyakmc.com

«Աջափնյակ» բժշկական կենտրոնը մրցույթային կարգով աշխատանքի է հրավիրում երիտասարդ և նպատակասլաց անոթային վիրաբուժություն մասնագիտացմամբ բժիշկներին...

«Ալերգիա. գարնանն ընդառաջ» խորագրով գիտաժողով. erebunimed.com
«Ալերգիա. գարնանն ընդառաջ» խորագրով գիտաժողով. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը՝ բժշկական համալսարանում
ԵՊԲՀ. Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը՝ բժշկական համալսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...

Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ կանխարգելիչ բժշկությանը նվիրված գիտաժողովը
Կայացավ կանխարգելիչ բժշկությանը նվիրված գիտաժողովը

2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...

Իրադարձություններ Հայաստանում
Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին
Կրեդիտավորված ծրագիր. մեկնարկը մայիսի 3-ին

Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ

Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝ Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին
ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝  Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին

Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը
ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը

Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց «ԴՆԹ օրերը՝ Հայաստանում» գիտաժողովը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը հյուրընկալեց «ԴՆԹ օրերը՝ Հայաստանում» գիտաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...

Իրադարձություններ Հայաստանում
Հղիություն և տեսողություն. erebunimed.com
Հղիություն և տեսողություն. erebunimed.com

Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են...

ԵՊԲՀ. Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ
ԵՊԲՀ. Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ

Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...

Իրադարձություններ Հայաստանում
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am

Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին

«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ  մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում՝ բժշկական համալսարանում
ԵՊԲՀ. Արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում՝ բժշկական համալսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ